Հղիների և ծննդաբերողների ուղեգրման…
Առցանց օժանդակություն եւ հավաստի տեղեկություններ առողջապահության ոլորտում Ձեր իրավունքների մասին:
Մենք տրամադրում ենք օգտակար տեղեկություններ բժիշկների, պաշտոնյաների, իրավաբանների, հիվանդների եւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են առողջապահական իրավունքով եւ բիոէթիկայով:
Դուք այս էջում եք՝ HealthRights.am > Գործնական ուղեցույց - - Գլուխ 2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ - Պացիենտի իրավունքներ
Այս բաժնում քննարկվում է պացիենտի ինը հիմնական իրավունքների միջազգային պաշտպանության հարցը. անձի ազատության և անձեռնմխելիության, անձնական կյանքի անձեռնմխելիության և գաղտնիության, տեղեկություններ ստանալու, մարմնի անձեռնմխելիության, կյանքի, առողջության առավելագույնս հասանելի մակարդակի, խոշտանգումներից, դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքից ազատ լինելու, հանրային քաղաքականությանը մասնակցելու և խտրականության բացառման ու նրանց հավասարության իրավունքները:
ՏՍՄԻԿ-ն ընդունել է պացիենտի իրավունքների վերաբերյալ ամենակարևոր միջազգային-իրավական մեկնաբանությունը: Հատկապես նշանակալից է դրա կողմից առողջության առավելագույնս հասանելի մակարդակի իրավունքի (ՏՍՄԻՄԴ 12-րդ հոդված) վերաբերյալ ՄԱԿ-ի թիվ 14 Ընդհանուր մեկնաբանությունը: Բացի այդ, ՏՍՄԻԿ-ը հաճախ դատապարտում է պետություններին` պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելուն ուղղված համարժեք միջոցներ չհատկացնելու համար: Այնուհանդերձ, անհատական գանգատարկման կառուցակարգի բացակայությունը ներկայում սահմանափակում է ՏՍՄԻԿ-ի հնարավորությունը` ազգային զեկույցներում մատնանշված համակարգային բացթողումներից զատ, քննության առարկա դարձնելու առանձին խախտումներ: Այդպիսի կառուցակարգի սպասվող ներդրումը ՏՍՄԻԿ-ին հնարավորություն կտա, հետևելով իր քույր-մարմնին` ՄԻԿ-ին, զարգացնել պացիենտի նկատմամբ վերաբերմունքի ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ նշանակալի նախադեպային իրավունք:
Թեև առողջության պահպանման իրավունքի ոլորտում ՏՍՄԻԿ-ն իրականացրել է առավել մանրակրկիտ գործունեություն, ՄԱԿ-ի մյուս մոնիտորինգային մարմինները նույնպես մշակել են պացիենտի իրավունքների վերաբերյալ կարևոր մեկնաբանություններ: ՄԻԿ-ը հաճախ վկայակոչում է ՔՔԻՄԴ 9-րդ և10-րդ հոդվածները` դատապարտելու համար, համապատասխանաբար, հոգեպես առողջ պացիենտներին ազատությունից ոչ իրավաչափ զրկելը և ազատությունից զրկված անձանց բժշկական օգնություն չտրամադրելը: Այն նաև ընդգծել է բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտությունը` ՔՔԻՄԴ 17-րդ հոդվածի ներքո, ինչպես նաև օգտագործել է ՔՔԻՄԴ 6-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը` ապահովելու համար բժշկական օգնությունը նախնական կալանքի ընթացքում: Ի լրումն, ինչպես մանրամասն ներակայացված է ստորև, ռասայական և սեռական խտրականության մոնիտորինգով զբաղվող ՄԱԿ-ի մարմինները քննարկման առարկա են դարձրել առողջապահության հավասար մատչելիության խնդիրները:
Ի հավելումն պարտադիր պայմանագրային իրավադրույթներին, այլ միջազգային չափանիշները, ինչպես Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները, նույնպես պարունակում են պացիենտների իրավունքներին վերաբերող կարևոր անդրադարձներ: Թեև այս չափանիշները չեն կարող ուղղակիորեն կիրառվել պետությունների դեմ, պացիենտները և նրանց փաստաբանները կարող են օգտագործել դրանք պայմանագրային դրույթների առաջադիմական մեկնաբանության համար:
[ + Մեկնաբանել + ]
Մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: [ + + + ]
Ձեր մեկնաբանությունը կերեւա խմբագրի կողմից հաստատվելուց հետո:
Գլուխ 1. Ներածություն
Գլուխ 2. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների միջազգային ոլորտը
Գլուխ 3. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների տարածաշրջանային ոլորտը
Գլուխ 4. Միջազգային և տարածաշրջանային ընթացակարգեր
Գլուխ 5. Հայաստանին վերաբերող առանձնահատուկ նկատառումներ
Գլուխ 6. Պացիենտի իրավունքները Հայաստանում
Գլուխ 7. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները և պարտականությունները
Գլուխ 8. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները եւ պարտականությունները
Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն