Կայքի թարմացումը` 16-12-2014 space

PG

 

  • text-size Decrease font Middle font Enlarge font Extralarge font
 

2. Վարձատրություն և աշխատանքային պայմաններ

ՀՆԱՐԱՎՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

  • Բուժքույրերը և օժանդակող անձնակազմը վճարվում են ազգային նվազագույն աշխատավարձից ավելի քիչ:
  • Ճաշարանը մնում է բաց, չնայած հիգիենայի հիմնական չափանիշների շարունակական անկմանը:
  • Ռենտգեն հետազոտության բաժնի բուժանձնակազմը հաճախակի ենթարկվում է ռադիացիայի վտանգավոր մակարդակների` չաշխատող սարքավորման պատճառով, որը չի ստուգվել կամ չի փոխարինվել:
  • Բուժքույրը վարակվել է ՄԻԱՎ-ով այն բանից հետո, երբ բժշկական սարքավորումը պատշաճ չի մաքրվել:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏՍՄԻՄԴ 7-րդ հոդված.

Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են աշխատանքի արդար և նպաստավոր պայմանների` յուրաքանչյուրի իրավունքը, մասնավորապես, ա) վարձատրությունը, որը որպես նվազագույնը բոլոր աշխատավորների համար ապահովում է. (i) արդար աշխատավարձով և հավասար արժեքի դիմաց հավասար վարձատրությամբ` առանց որևէ տարբերության, ընդ որում` մասնավորապես կանանց համար պետք է երաշխավորվեն աշխատանքի այն պայմաններից ոչ վատ պայմաններ, որոնցից օգտվում են տղամարդիկ` հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձով. (ii) իրենց համար և նրանց ընտանիքների համար բավարար գոյությամբ` սույն դաշնագրի որոշումներին համապատասխան, բ) աշխատանքի այնպիսի պայմանները, որոնք համապատասխանում են անվտանգության և հիգիենայի պահանջներին, գ) բոլորի համար աշխատանքի մեջ համապատասխան առավել բարձր աստիճաններով առաջ գնալու հավաuար հնարավորությունը` բացառապես աշխատանքային ստաժի և որակավորման հիմունքով, դ) հանգիuտը, ժամանցն ու աշխատանքային ժամանակի խելամիտ սահմանափակումը և վճարվող պարբերական արձակուրդը, հավասարապես և վարձատրությունը` տոնական օրերի դիմաց:

ՏՍՄԻՄԴ 12-րդ հոդված.

1. Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են յուրաքանչյուր մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույնս հասանելի մակարդակի իրավունքը: 2. Այն միջոցները, որոնք այդ իրավունքի իրականացման համար պետք է ընդունվեն սույն դաշնագրին մասնակցող պետությունների կողմից, ընդգրկում է միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են հանուն ... բ)արտաքին միջավայրի հիգիենայի և արդյունաբերության մեջ աշխատանքի հիգիենայի բոլոր կողմերի բարելավման ...

  • ՏՍՄԻԿ-ն անհանգստություն է հայտնել աշխատանքային պայմաններին վերաբերող մի շարք հարցերի կապակցությամբ: Այդ թվում են` աշխատանքային օրենսգիրքը, հատկապես` մայրության արձակուրդի վերաբերյալ դրույթները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը [92], մասնավոր և հանրային հատվածների միջև վճարման և պայմանների առումով անհամապատասխանությունը (կրթության հարցեր) [93], աշխատանքի ընդունելու հարցում քաղաքական հայացքների հիմքով խտրականությունը [94], հանրային հատվածում ծառայողների համար նվազագույն աշխատավարձի անբավարարությունը և որոշ այդպիսի ծառայողների (ուսուցիչների) աշխատավարձի սպառողական հնարավորության նվազումը, ուսուցիչների և պետության փոխհարաբերությունների հակամարտ բնույթը և իրավիճակը շտկելու համար ձեռնարկվող միջոցառումների ակնհայտ անարդյունավետությունը [95], աշխատավայրում հիգիենայի և անվտանգության մասին իրազեկության բարձրացմանն ուղղված քարոզչության անարդյունավետությունը` այն դեպքում, երբ հաճախակի դրանք սահմանված չափորոշիչներից ցածր են [96], այն փաստը որ հաճախ աշխատողների պաշտպանության չափորոշիչները` աշխատանքային օրվա տևողության սահմանափակման և շաբաթական հանգստի կապակցությամբ, ոչ միշտ են ամբողջությամբ բավարարվում, քանի որ մասնավոր հատվածի որոշ ոլորտներ համապատասխան օրենսդրության կիրառման հարցում դանդաղում են [97], նվազագույն աշխատավարձի, առողջության և մայրության արտոնությունների և անվտանգ աշխատանքային պայմանների վերաբերյալ կոլեկտիվ պայմանագրերում չընդգրկված աշխատողների պաշտպանությունն ամրագրող օրենսդրության բացակայությունը [98], վտանգավոր աշխատանքային պայմանները և աշխատավայրում ստացված վնասվածքների համար փոխհատուցման բացակայությունը [99], աշխատանքային ստուգման և հսկողության համակարգերի մասնավորեցումը [100], կոլեկտիվ բանակցությունների նկատմամբ անհատական բանակցությունների գերապատվությունը սահմանող օրենսդրությունը [101], աշխատանքի ապահովության վերաբերյալ օրենսդրական դրույթների արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը [102], և թե՛ հանրային և թե՛ մասնավոր հատվածներում չափազանցված աշխատաժամեր սահմանելու հնարավորությունը [103]:

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր (ՔՔԻՄԴ)

  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) քննադատել է սեռական ոտնձգությունները աշխատանքի վայրում [104] և աշխատանքային չափանիշներին վերաբերող օրենքների թերի կիրառությունը: Աշխատանքային չափանիշներին վերաբերող օրենքները ներառում են այնպիսիք, որոնք սահմանում են աշխատանքային պայմանների համապատասխան մոնիթորինգ և աշխատանքային տեսչության աշխատուժի բավարար ֆինանսավորում [105]:

Զբաղվածության անվտանգության և առողջության մասին ԱՄԿ թիվ 155 կոնվենցիա, 1981թ. 4-րդ հոդված [106].

Պետությունը պարտավոր է մշակել, իրականացնել և պարբերաբար վերանայել համաձայնեցված ազգային քաղաքականությունը մասնագիտական անվտանգության, մասնագիտական առողջության և աշխատանքային միջավայրի վերաբերյալ` նպատակ ունենալով գործնականորեն հնարավոր լինելու դեպքում աշխատանքային միջավայրին բնորոշ վտանգները նվազեցնելու միջոցով կանխել պատահարների և վնասվածքների ազդեցությունը առողջության վրա, որոնք կապված են կամ առաջանում են աշխատանքի հետևանքով:

Զբաղվածության ոլորտում առողջապահական ծառայությունների մասին ԱՄԿ թիվ 161 կոնվենցիա, 1985թ. 3-րդ հոդվածի 1-ին մաս [107].

Պետությունները ապահովում են բոլոր աշխատողների, այդ թվում` հանրային ոլորտում ընդգրկվածների համար մասնագիտական առողջապահական ծառայությունների զարգացումը:

Զբաղվածության անվտանգության և առողջության ապահովման հիմունքների մասին ԱՄԿ թիվ 187 կոնվենցիա, 2006թ. 2-րդ հոդվածի 1-ին մաս .[108]

Մասնագիտական վնասվածքները, հիվանդություններն ու մահերը կանխելու համար պետությունները պարտավոր են խթանել մասնագիտական անվտանգության և առողջության շարունակական բարելավումը` գործատուների և աշխատողների ամենաօրինակելի կազմակերպությունների հետ խորհրդակցված ազգային քաղաքականություն, ազգային համակարգ և ազգային ծրագիր մշակելու միջոցով:

Բուժքույրական անձնակազմին վերաբերող չափանիշներ

Բուժքույրական անձնակազմի մասին ԱՄԿ թիվ 149 կոնվենցիա [109], 1977թ.[110]

1-ին հոդվածի 2-րդ մաս. Սույն կոնվենցիան տարածվում է բոլոր բուժքույրերի վրա` անկախ նրանից, թե որտեղ են նրանք աշխատում:

2-րդ հոդված.

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն, որը վավերացնում է սույն կոնվենցիան, պետք է իր ազգային պայմաններին համապատասխան, ընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակում, եթե այդպիսի ծրագիր գոյություն ունի, և առողջապահությանն ընդհանրապես հատկացված ռեսուրսների շրջանակում ընդունի և իրականացնի բուժքույրական ծառայությունների և բուժքույրական անձնակազմի նկատմամբ քաղաքականություն, որն ուղղված է բնակչության համար հնարավոր առավելագույն մակարդակով առողջություն ապահովելու համար անհրաժեշտ բուժքույրական ծառայության քանակ և որակ տրամադրելուն:

2. Մասնավորապես այն պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի` բուժքույրական անձնակազմին ապահովելու. ա) իրենց գործառույթների իրականացման համար անհրաժեշտ կրթությամբ և ուսուցմամբ, բ) այնպիսի զբաղվածություն և աշխատանքային պայմաններ, ներառյալ կարիերայի աճի հնարավորություն և համարժեք վարձատրություն, որպիսիք ունակ են մասնագիտությունը գրավիչ դարձնել և անձանց պահել մասնագիտության մեջ:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված քաղաքականությունը պետք է ձևավորվի համապատասխան գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ խորհրդակցելով, եթե այդպիսի կազմակերպություններ գոյություն ունեն:

4. Նշված քաղաքականությունը պետք է համաձայնեցվի առողջապահության մյուս ոլորտներին վերաբերող քաղաքականությունների, ինչպես նաև առողջապահության ոլորտում մյուս աշխատողներին վերաբերող քաղաքականությունների հետ` խորհրդակցելով համապատասխան գործատուների և աշխատողների կազմակերպությունների հետ:

6-րդ հոդված. Բուժքույրական անձնակազմը պետք է ապահովվի տվյալ պետությունում այլ աշխատողներին առնվազն հավասար պայմաններով` հետևյալ բնագավառներում.

ա) աշխատաժամերը` ներառյալ հավելյալ աշխատանքի կարգավորումը և փոխհատուցումը, գիշերային աշխատաժամերը և փոխարինումը,
բ) շաբաթական հանգիստը
գ) ամենամյա վճարովի արձակուրդը
դ) կրթության արձակուրդը
ե) մայրության արձակուրդը
զ) հիվանդության հետևանքով աշխատանքից բացակայելը
է) սոցիալական ապահովությունը

7-րդ հոդված. Յուրաքանչյուր մասնակից պետություն պետք է անհրաժեշտության դեպքում բարեփոխի առողջության և անվտանգության ոլորտը կարգավորող օրենքները և ենթաօրենսդրական ակտերը` այն հաշվով, որ դրանք համապատասխանեցվեն բուժքույրական աշխատանքի հատուկ բնույթին և այն հատուկ միջավայրին, որում այն կատարվում է:

Նշում. աշխատանքային պայմաններ և առողջապահության ոլորտի մասնագետներ

Պայամանագրային մարմինները բազմաթիվ առիթներով հատուկ տեղ են հատկացրել առողջապահության ոլորտի անձնակազմին: Բուժքույրերի իրական աշխատավարձի բարձրացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ գոյություն ունի ընդհանուր համաձայնություն [111]: Բուժանձնակազմի աշխատավարձը երկար ժամանակով չվճարելը նույնպես խնդիր է, քանի որ դա շատ բժիշկների ստիպում է աշխատանք փնտրել արտասահմանում: Մոնիթորինգային մարմինները նույնպես նշել են, որ խիստ անհրաժեշտ է առաջնահերթության կարգով միջոցներ հայտնաբերել հիվանդանոցների և առողջապահական ծառայությունների համար` որպեսզի առողջապահական ծառայությունները բերվեն գործող վիճակի և ապահովվի, որ բժիշկները, բուժքույրերը և մյուս բուժանձնակազմն ի վիճակի են աշխատանքն ավարտել այնքան շուտ, որքան հնարավոր է [112]:

Բուժանձնակազմի ցածր աշխատավարձը և կյանքի ու հիվանդանոցներում աշխատանքի ոչ լավատեսական պայմանները նույնպես քննադատություն են առաջ բերել [113]: Վերջապես, ուղեղների հոսքը, որն ուղեկցվում է առողջապահության ոլորտի մասնագետների` սեփական երկրներում առողջապահության ոլորտի աղքատ աշխատանքային պայմաններով պայմանավորված զանգվածային արտագաղթով, նշվել է` որպես խնդրահարույց [114]:

Կանանց վերաբերող չափանիշներ

ՏՍՄԻՄԴ 10-րդ հոդվածի 2-րդ մաս.

Հատուկ պաշտպանություն պետք է տրամադրվի մայրերին` մինչև ծննդաբերությունը և դրանից հետո ընկած խելամիտ ժամանակաշրջանի ընթացքում: Այդ ժամանակաշրջանի ընթացքում աշխատող մայրերին պետք է տրամադրվի վճարովի արձակուրդ կամ արձակուրդ` սոցիալական ապահովության բավարար նպաստներով հանդերձ:

ՏՍՄԻՄԴ հոդված 7.

Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են աշխատանքի արդար և նպաստավոր պայմանների` յուրաքանչյուրի իրավունքը, մասնավորապես, a/ վարձատրությունը, որը որպես նվազագույնը բոլոր աշխատավորների համար ապահովում է. i/ արդար աշխատավարձով և հավասար արժեքի դիմաց հավասար վարձատրությամբ` առանց որևէ տարբերության, ընդսմին մասնավորապես, կանանց համար պետք է երաշխավորվեն աշխատանքի այն պայմաններից ոչ վատ պայմաններ, որոնցից օգտվում են տղամարդիկ` հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձով. ii/ իրենց համար և նրանց ընտանիքների համար բավարար գոյությամբ` սույն դաշնագրի որոշումներին համապատասխան, b/ աշխատանքի այնպիսի պայմանները, որոնք համապատասխանում են անվտանգության և հիգիենայի պահանջներին, c/ բոլորի համար աշխատանքի մեջ համապատասխան առավել բարձր աստիճաններով առաջ գնալու հավասար հնարավորությունը` բացառապես աշխատանքային ստաժի և որակավորման հիմունքով, d/ հանգիստը, ժամանցն ու աշխատանքային ժամանակի խելամիտ սահմանափակումը և վճարվող պարբերական արձակուրդը, հավասարապես և վարձատրությունը` տոնական օրերի դիմաց:

  • ՏՍՄԻԿ թիվ 16 Ընդհանուր մեկնաբանություն, 24-րդ կետ. Դաշնագրի 7-րդ հոդվածի «ա» կետը մասնակից պետություններին պարտավորեցնում է ճանաչել արդարացի և նպաստավոր պայմաններ ունենալու յուրաքանչյուրի իրավունքը, և ճանաչել, ի թիվս այլոց, արդարացի վարձատրություն և հավասար աշխատանքի դիմաց հավասար վճարում: 3-րդ հոդվածը` զուգակցված 7-րդ հոդվածի հետ, պահանջում է, ի թիվս այլոց, որ մասնակից պետությունը վեր հանի և վերացնի վարձատրության քողարկված տարբերությունները` այնպիսիք, ինչպիսիք են աշխատանքի գնահատումը` հիմնված գենդերային կանխակալության վրա, կամ այն ընկալումը, որ գոյություն ունի տղամարդկանց և կանանց աշխատանքի արդյունավետության տարբերություն: Ավելին, մասնակից պետությունները պետք է վերահսկեն մասնավոր հատվածի համապատասխանությունը աշխատանքի պայմանների վերաբերյալ ազգային օրենսդրությանը` արդյունավետ գործառնող աշխատանքային հսկողական ծառայության միջոցով: Մասնակից պետությունը պետք է ընդունի այնպիսի օրենսդրություն, որը սահմանի աշխատանքային առաջխաղացման հավասար մատչելիություն, ոչ աշխատանքային փոխհատուցման հնարավորություն, և աշխատանքային կամ մասնագիտական զարգացման հավասար հնարավորություն և աջակցություն: Վերջապես, մասնակից պետությունները պետք է կրճատեն տղամարդկանց և կանանց միջև մասնագիտական և ընտանեկան պարտականությունների բաշխման հարցում հարկադրանքը` երեխաների խնամքի և ընտանիքի կախյալ անդամի խնամքի ոլորտում համարժեք քաղաքականություն ներդնելու միջոցով:


ԿՆԽՎԿ 11-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետ.

Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները զբաղվածության բնագավառում կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու համար այն հաշվով, որպեսզի տղամարդկանց և կանանց համահավասարության հիման վրա հավասար իրավունքներ ապահովեն, մասնավորապես`… զ) առողջության պաշտպանության և աշխատանքի անվտանգ պայմանների իրավունքը, ներառյալ սերնդի շարունակման գործառույթի պահպանման իրավունքը:

ԿՆԽՎԿ 11-րդ հոդվածի 2-րդ մաս.

Ամուսնության կամ մայրության պատճառով կանանց նկատմամբ խտրականության կանխարգելման և աշխատանքի արդյունավետ իրավունքի երաշխավորման համար մասնակից պետությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում, որպեսզի`

ա) արգելեն աշխատանքից ազատելը հղիության, հղիության արձակուրդի և ծննդաբերության հիման վրա կամ աշխատանքից ազատելիս ընտանեկան դրության նկատառումով խտրականությունը պատժամիջոցների կիրառման սպառնալիքի ներքո.

բ) մտցնեն վճարովի արձակուրդներ կամ հղիության ու ծննդաբերության համադրելի սոցիալական նպաստներով արձակուրդներ` առանց աշխատանքի նախկին տեղի, ավագության կամ սոցիալական կորստի.

գ) խրախուսեն անհրաժեշտ լրացուցիչ սոցիալական ծառայությունների տրամադրումը այն հաշվով, որպեսզի ծնողներին թույլատրվի համատեղելու ընտանեկան պարտավորությունների կատարումը աշխատանքային գործունեության և հասարակական կյանքին մասնակցելու հետ, մասնավորապես, երեխաների խնամքով զբաղվող հիմնարկների ցանցի ստեղծման և ընդլայնման միջոցով.

դ) ապահովեն հղիության ժամանակաշրջանում կանանց հատուկ պաշտպանությունը աշխատանքի այն տեսակներում, որոնց վնասակարությունը նրանց առողջության համար ապացուցված է:

  • 2-րդ հոդվածի վերաբերյալ ԿՆԽՎԿ թիվ 24-րդ Ընդհանուր մեկնաբանություն, 28-րդ կետ . 12-րդ հոդվածին համապատասխանության համար ձեռնարկված միջոցների մասին զեկուցելիս մասնակից պետությունները պետք է ճանաչեն դրա փոխադարձ կապը Կոնվենցիայի այն հոդվածների հետ, որոնք վերաբերում են կնոջ առողջությանը: Այդ հոդվածների թվում է ... 11-րդ հոդվածը, որը մասնակիորեն վերաբերում է, աշխատանքային պայմանների առումով, կնոջ առողջության և անվտանգության պաշտպանությանը` ներառյալ սերնդի շարունակման գործառույթի երաշխավորումը, հղիության ընթացքում աշխատանքի վնասակար տեսակների մեջ ներգրավվելուց հատուկ պաշտպանությունը, ինչպես նաև մայրության վճարովի արձակուրդի սահմանմանը...
  • ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն (ԿՆԽՎԿ) հաճախակի քննադատության է ենթարկել ցածր վարձատրվող, ցածր ունակություններ պահանջող աշխատանք զբաղեցնող և ոչ լրիվ դրույքաչափով աշխատող կանանց անհամաչափ քանակը առողջապահության ոլորտում [115]: ԿՆԽՎԿ կոմիտեն նաև ընդգծել է կանանց բացակայությունը որոշումներ կայացնող բարձր մասնագիտական և վարչական պաշտոններում թե՛ հանրային, թե՛ մասնավոր ոլորտներում (ապացույց այսպես կոչված «ապակեպատ առաստաղի» երևույթի մասին) [116]:
  • ԿՆԽՎԿ-ն նաև քննադատության է ենթարկել հետևյալը. մասնավոր ոլորտի աշխատանքի վայրում սեռական ոտնձգությունների համար պատասխանատվության ենթարկելու և դրանցից պաշտպանելու ընթացակարգերի բացակայությունը [117], [118], ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր ոլորտներում կին աշխատողների աշխատանքային վատ պայմանները` հատկապես կապված ցածր աշխատավարձի և սոցիալական ու առողջապահական օգուտների բացակայության հետ [119], կանանց նկատմամբ խտրականությունը հղիության և մայրության հիմքով, չնայած դա արգելող քաղաքականության առկայությանը [120], երեխաների ընդունելի խնամքի բացակայությունը [121] և աշխատող կանանց համար հասանելի մսուրների թվի աճի անհրաժեշտությունը [122]:

  • Հաշմանդամություն ունեցող աշխատողներին վերաբերող չափանիշներ

    ՏՍՄԻՄԴ 7-րդ հոդված.

    Սույն դաշնագրին մասնակցող պետությունները ճանաչում են աշխատանքի արդար և նպաստավոր պայմանների` յուրաքանչյուրի իրավունքը, մասնավորապես…

    • ՏՍՄԻԿ թիվ 5 Ընդհանուր մեկնաբանություն, 25-րդ կետ. Աշխատանքի արդար և նպաստավոր պայմանների իրավունքը (7-րդ հոդված) վերաբերում է բոլոր հաշմանդամ աշխատողներին` անկախ այն հանգամանքից, թե նրանք աշխատում են հատուկ ձեռնարկություններում, թե ազատ աշխատանքային շուկայում: Հաշմանդամ աշխատողների դեմ չի կարող խտրական վերաբերմունք դրսևորվել աշխատավարձի կամ աշխատանքային այլ պայմանների հարցում, եթե նրանց աշխատանքը հավասարազոր է ոչ-հաշմանդամ աշխատողների աշխատանքին: Մասնակից պետությունները պարտավոր են երաշխավորել, որ հաշմանդամությունը չի օգտագործվում որպես պատրվակ` աշխատանքի պաշտպանության ցածր չափանիշներ կիրառելու կամ նվազագույնից ցածր աշխատավարձ վճարելու համար:

    Ռասային վերաբերող չափանիշներ

    ՌԽՎՄԿ 5-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետ.

    Սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում շարադրված պարտավորություններին համապատասխան, մասնակից պետությունները պարտավորվում են արգելել ու վերացնել ռասայական խտրականությունն իր բոլոր ձևերով և ապահովել յուրաքանչյուրի իրավահավասարությունն օրենքի առջև` առանց ռասայի, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման տարբերակման, հատկապես, հետևյալ իրավունքների իրականացման կապակցությամբ. (1) աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար և նպաստավոր պայմանների, գործազրկությունից պաշտպանվածության, հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության, արդար և բավարար վարձատրության իրավունքի:

    Քաղաքացիություն չունեցող անձանց և միգրանտ աշխատողներին վերաբերող չափանիշներ

    ՌԽՎԿ 30-րդ Ընդհանուր մեկնաբանության 33-35-րդ կետեր.

    [Կոմիտեն հանձնարարում է] ... որ Կոնվենցիային մասնակից պետությունները, իրենց հատուկ հանգամանքներին համապատասխան, ընդունեն հետևյալ միջոցները. 33. Միջոցներ ձեռնարկեն քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ այնպիսի խտրականությունը վերացնելու ուղղությամբ, որը կապված է աշխատանքային պայմանների և աշխատանքին ներկայացվող պահանջների հետ` ներառյալ աշխատանքի ընդունելու կանոնները կամ պրակտիկան, որն ունի խտրական նպատակներ կամ արդյունք, 34. Արդյունավետ միջոցներ ձեռնարկել կանխելու և հակազդելու այն լուրջ խնդիրները, որոնք սովորաբար ծառանում են քաղաքացիություն չունեցող աշխատողների, հատկապես քաղաքացիություն չունեցող ներքին աշխատողների առջև` ներառյալ պարտքի հետևանքով կալանումը, անձնագրի պահումը, անազատության մեջ անօրինական պահելը, բռնաբարությունները և ֆիզիկական բռնությունները, 35. Ճանաչել, որ թեև Մասնակից պետություններն իրավասու են հրաժարվել աշխատանքի թույլտվություն չունեցող քաղաքացիություն չունեցող անձանց աշխատանք առաջարկելուց, այնուհանդերձ, այն պահից, երբ աշխատանքային հարաբերությունը հաստատված է, մինչև դրա լուծարումը բոլոր անձինք օժտված են աշխատանքային և ծառայական իրավունքներով` ներառյալ միավորումների և հավաքների ազատությունը:

    Բոլոր միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիա.

    25-րդ հոդված.

    1. Միգրանտ աշխատողները պետք է արժանանան ոչ պակաս նպաստավոր վերաբերմունքի` ի համեմատ զբաղվածության պետության քաղաքացիների` կապված վարձատրության հետ և

    ա) աշխատանքի մյուս պայմանների հետ, դրանք են` լրացուցիչ աշխատանքը, աշխատաժամերը, շաբաթական հանգիստը, վճարովի արձակուրդը, անվտանգությունը, առողջությունը, աշխատանքային հարաբերությունների դադարեցումը և աշխատանքի ցանկացած այլ պայման, որը, ազգային օրենսդրության հիման վրա, ներառված է այդ եզրույթի շրջանակներում,

    բ) մյուս աշխատանքային դրույթները, դրանք են` աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու նվազագույն տարիքը, տնային աշխատանքի սահմանափակումը, և ցանկացած այլ հանգամանք, որը, համաձայն ազգային իրավունքի և պրակտիկայի, ներառված է այդ եզրույթի շրջանակներում,

    2. մասնավոր աշխատանքային պայմանագրերում սույն հոդվածի 1-ին մասում նշված հավասար վերաբերմունքի սկզբունքից շեղվելը պետք է համարվի անօրինական:

    3. մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները` երաշխավորելու համար, որ միգրանտ աշխատողները զրկված չեն այս սկզբունքից բխող որևէ իրավունքից` որպես հետևանք նրանց կացության կամ աշխատանքի որևէ չկարգավորվածության: Մասնավորապես, գործատուները չպետք է ազատվեն որևէ օրենսդրական կամ պայմանագրային պարտավորությունից, ոչ էլ նրանց պարտավորությունները կարող են որևէ կերպ սահմանափակվել` ի հետևանք այդպիսի չկարգավորվածության:

    70-րդ հոդված. Մասնակից պետությունները ձեռնարկում են միջոցներ, իրենց քաղաքացիների համար կիրառվողներից ոչ ավելի քիչ նպաստավոր, երաշխավորելու համար, որ միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքի անդամների աշխատանքային պայմանները և կենսապայմանները սովորական իրադրությունում համապատասխանում են առողջության և անվտանգության չափանիշներին և մարդկային արժանապատվության սկզբունքներին:

    ...


    92. Տե՛ս, Էկվադոր, ՏՍԻՄԴ, E/1991/23 (1990) 33, կետ 157:
    93. Տե՛ս, Իսպանիա, ՏՍԻՄԴ, E/1992/23 (1991) 60, կետ 291 և Կոլումբիա, ՏՍԻՄԴ, E/1992/23 (1991) 68, կետ 320:
    94. Տե՛ս, Գերմանիա, ՏՍԻՄԴ, E/1994/23 (1993) 49, կետ 249:
    95. Տե՛ս, Ուրուգվայ, ՏՍԻՄԴ, E/1995/22 (1994) 23, կետեր 76 և 80: Առավել ընդհանրացված ազգային նվազագույն աշխատավարձի մասին տե՛ս նաև, Ֆինլանդիա, ՏՍԻՄԴ, E/1997/22 (1996) 55, կետեր 308 և 315:
    96. Տե՛ս, Արգենտինա, ՏՍԻՄԴ, E/1995/22 (1994) 47, կետ 238:
    97. Տե՛ս, Ավստրիա, ՏՍԻՄԴ, E/1995/22 (1994) 50, կետ 255:
    98. Տե՛ս, Սուրինամ, ՏՍԻՄԴ, E/1996/22 (1995) 37, կետ 165:
    99. Տե՛ս, Ռուսաստանի Դաշնություն, ՏՍԻՄԴ, E/1998/22 (1997) 27, կետ 104: Կոմիտեն քննադատության է ենթարկել մեծաքանակ հեռացումները և աշխատավարձի չվճարումները:
    100. Տե՛ս, Արգենտինա, ՏՍԻՄԴ, E/2000/22 (1999) 49, կետ 270:
    101. Տե՛ս, Ավստրիա, ՏՍԻՄԴ, E/2001/22 (2000) 66, կետ 382:
    102. Տե՛ս, Ֆինլանդիա, ՏՍԻՄԴ, E/2001/22 (2000) 73, կետ 454:
    103. Տե՛ս, Ճապոնիա, ՏՍՄԻՄԴ, 90, կետ 598:
    104. Տե՛ս, Չիլի, ՔՔԻՄԴ, N I (1999) 44, կետ 214: Տե՛ս նաև, Տրինիդադ և Տոբագո, ՔՔԻՄԴ, A/56/40 N I (2001) 31, կետ 72(12):
    105. Տե՛ս, Դոմինիկյան հանրապետություն, ՔՔԻՄԴ, A/48/40 N I (1993) 95, կետ 464: Տե՛ս նաև, Էլ Սալվադոր, ՏՍԻՄԴ, E/1997/22 (1996) 34, կետեր 162 և 177:
    106. Ամբողջ տեքստը տե՛ս` http://www.ilo.org/public/english/protection/safework/cis/oshworld/ilostd/c155.htm:
    107. Ամբողջ տեքստը տե՛ս`http://www.ilo.org/ilolex/cgi-lex/convde.pl?C161:
    108. Ամբողջ տեքստը տե՛ս`http://www.ilo.org/ilolex/cgi-lex/convde.pl?C187:
    109. Ամբողջ տեքստը և մեկնաբանությունները տե՛ս` http://www.ilo.org/public/english/dialogue/sector/publ/health/c149.pdf: Նախաբանը սահմանում է. Ընդունելով այլ աշխատակիցների հետ միասին բուժքույրական անձնակազմի կենսական դերը առողջապահության, առողջության և բարեկեցության պաշտպանության ու բարելավման ոլորտում, և ընդունելով, որ հանրային ոլորտը` որպես բուժքույրական անձնակազմի գործատու, պետք է ակտիվ դեր խաղա բուժքույրական անձնակազմի զբաղվածության և աշխատանքային պայմանների բարելավման հարցում, և ընդգծելով, որ բուժքույրական անձնակազմի ներկա վիճակը շատ երկրներում, որտեղ որակյալ մասնագետների պակաս կա և գործող անձնակազմը չի տալիս լավագույն արդյունք, խոչընդոտ է արդյունավետ առողջապահական ծառայությունների զարգացման համար, և կրկին ընդգծելով, որ բուժքույրական անձնակազմի վրա տարածվում են նրանց զբաղվածությանը և աշխատանքի պայմաններին վերաբերող ընդհանուր չափանիշներ սահմանող շատ միջազգային աշխատանքային կոնվենցիաներ և հանձնարարականներ, ինչպիսիք են` խտրականության, միավորվելու ազատության և կոլեկտիվ հավաքների, կամավոր համաձայնեցման և հաշտեցման, աշխատանքային ժամերի, վճարովի արձակուրդների և վճարվող կրթական արձակուրդի, սոցիալական անվտանգության և բարեկեցության հնարավորությունների, մայրության պաշտպանության և աշխատողների առողջության պաշտպանության մասին պայմանագրերը, և համարելով, որ հատուկ պայմանները, որոնցում իրականացվում է բուժքույրական ծառայությունը, ցանկալի են դարձնում վերը նշված ընդհանուր չափանիշները լրացնելը բուժքույրական անձնակազմին հատուկ չափանիշներով, որոնք մշակվել են առողջապահության ոլորտում նրանց դերին համապատասխան կարգավիճակ տրամադրելու համար և կիրառելի են նրանց նկատմամբ, և Նշելով, որ ներքոշարադրյալ չափանիշները մշակվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ և որ այդ չափանիշների խթանման և կիրառության ապահովման հարցում այդ կազմակերպության հետ համագործակցությունը կլինի շարունակական…
    110. Վավերացումների ցանկը տե՛ս` http://www.ilo.org/ilolex/english/convdisp1.htm:
    111. Տե՛ս, Ուրուգվայ, ՏՍԻՄԴ, E/1998/22 (1997) 67, կետ 378:
    112. Տե՛ս, Սոլոմոնյան Կղզիներ, ԵԻԿ, CRC/C/132 (2003) 58, կետեր 323 և 324:
    113. Տե՛ս, Վրաստան, ՏՍԻՄԴ, E/2003/22 (2002) 59, կետեր 414 և 441:
    114. Տե՛ս, Զամբիա, ՏՍԻՄԴ, E/2006/22 (2005) 19, կետ 98:
    115. Տե՛ս, Բելառուս, ԿՆԽՎԿ, A/59/38 մաս I (2004) 55, կետ 351:
    116. Տե՛ս, Ֆինլանդիա, ԿՆԽՎԿ, A/50/38 (1995) 71, կետ 393: Տե՛ս նաև, Եթովպիա, ԿՆԽՎԿ, A/51/38 (1996) 19, կետ150 և Ալբանիա, ԿՆԽՎԿ, A/58/38 մաս I (2003) 13, կետ 78:
    117. Տե՛ս, Արգենտինա, ԿՆԽՎԿ, A/52/38/Rev.1 մաս II (1997) 101, կետ 303: Տե՛ս նաև, Կուբա, ԿՆԽՎԿ, A/55/38 մաս II (2000) 73, կետեր 263 և 264:
    118. Տե՛ս, Չինաստան, ԿՆԽՎԿ, A/54/38/Rev.1 մաս I (1999) 26, կետ 286:
    119. Տե՛ս, Բանգլադեշ, ԿՆԽՎԿ, A/52/38/Rev.1 մաս II (1997) 117, կետ 441:
    120. Տե՛ս, Գայանա, ԿՆԽՎԿ, A/56/38 մաս II (2001) 60, կետ 168: Կոմիտեն նշել է, որ հանրային և մասնավոր ոլորտների համար պետք է մշակվի այնպիսի ազգային քաղաքականություն, որը կներառի նվազագույն պարտադիր և վճարովի մայրության ու հայրության արձակուրդը, ինչպես նաև պետք է նախատեսվեն արդյունավետ սանկցիաներ և պաշտպանության միջոցներ մայրության արձակուրդը կարգավորող օրենքները խախտելու համար: Պետք է նախատեսվեն անձնակազմի ուսուցման ծրագրեր` աշխատանքին նպաստելու և հանրային ու մասնավոր ոլորտների համար գործող օրենքների արդյունավետ կիրառելիություն ապահովելու համար:
    121. Տե՛ս, Իռլանդիա, ԿՆԽՎԿ, A/60/38 մաս II (2005) 151, կետ 395:
    122. Տե՛ս, Բանգլադեշ, ԿՆԽՎԿ, A/59/38 մաս II (2004) 134, կետ 254:

    ...



    Ձեր մեկնաբանությունը

    [ + Մեկնաբանել + ]

    Մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: [ + + + ]


    Ձեր մեկնաբանությունը կերեւա խմբագրի կողմից հաստատվելուց հետո:

Գործիքներ


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գլուխ 1. Ներածություն

 

Գլուխ 2. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների միջազգային ոլորտը

 

Գլուխ 3. Պացիենտների խնամքի հարցում մարդու իրավունքների տարածաշրջանային ոլորտը

 

Գլուխ 4. Միջազգային և տարածաշրջանային ընթացակարգեր

 

Գլուխ 5. Հայաստանին վերաբերող առանձնահատուկ նկատառումներ

 

Գլուխ 6. Պացիենտի իրավունքները Հայաստանում

 

Գլուխ 7. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները և պարտականությունները

 

Գլուխ 8. Ազգային ծառայություններ մատուցողների իրավունքները եւ պարտականությունները

 

Բառարան

 

pdf Ներբեռնել գիրքը (2.6 մԲ)

 
 

Նորություններ

«Պետք է բացառվեն այլ կառույցների հետ ընկերային կամ բարեկամական հարաբերությունները»

«ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության աշխատանքը պետք է բարձրացնի հանրության վստահությունը համակարգի հանդեպ»,-տեսչության ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում այս շեշտադրումն է կատարել ՀՀ առողջապահության նախարար…

կարդալ

Այցելություն Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելեցին ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, հանդիպեցին բուժանձնակազմին:

Կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների…

կարդալ

Նուռնուսում արձագանքում են բնակիչների դժգոհությանը

Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի մի խումբ բնակիչներից` ամառանոցային տարածքի Հարոյան փողոցին կից «Առողջ սունկ» ՍՊԸ-ի սնկի աճեցման համար կոմպոստի արտադրամասի աշխատանքի արդյունքում առաջացող տհաճ հոտի և հակասանիտարական վիճակի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունում…

կարդալ



Իրադարձություններ

“Մարդու իրավունքները բուժօգնություն ստանալիս” թեմայով դասընթացի հրավեր

“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը կկայանա սույն թվականի հունիսի 9-ին, ժամը՝ 13:00-ին, ԵՊՀ իրավագիտության…

կարդալ

Քննարկում “Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը” թեմայով

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնը կազմակերպում է սեմինար-քննարկում <ՙ<Հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտությունը>> թեմայով:

Վեջինս տեղի կունենա սույն թվականի մարտի 6-ին, ժամը 12:00-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

կարդալ




 

Practitioner Guide
 

Իրավական ակտեր


Սույն օրենքը կարգավորում է ծխախոտի իրացման, սպառման, օգտագործման եւ արդյունաբերության բնագավառում ծագած իրավահարաբերությունները, կոչված է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանելու…

Բառարան


Չափորոշիչը վերաբերում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպմանը (2010թ.):

Բեռնել ՀՀ…

Անցուդարձ


“Իրավունքի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների համար նախատեսված «Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս» վերտառությամբ դասընթացին, որը…

Բաժանորդագրում

Մուգքագրեք Ձեր էլ. փոստի հասցեն

FAQ

ԵՊՀ  ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
-Անվճար իրավաբանական օգնություն - Խորհրդատվությունը երեքշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 9:30-14:30, Հասցե` Ալեք Մանուկյան 1, իրավագիտության ֆակուլտետ, Հեռ. 010578137